Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սնունդը և առողջությունը

Կաթն ու սխտորը՝ մի շարք հիվանդությունների դեմ. 168.am

Կաթն ու սխտորը՝ մի շարք հիվանդությունների դեմ. 168.am

Բազմաթիվ մրգեր, բանջարեղենի տեսակներ և համեմունքներ համադրելիս՝ ստանում ենք այնպիսի միջոցներ, որոնք օգնում են մի շարք առողջական խնդիրների դեմ: Կաթն ու սխտորը նույնպես օգնում են բուժել մի շարք առողջական խնդիրներ:

Կաթով և սխտորով բաղադրատոմս.

  • 500 մլ կաթ,
  • 10 պճեղ սխտոր,
  • 2-3 թ/գ շաքար,
  • 250 մլ ջուր:


Կաթսայի մեջ լցրեք ջուրն ու կաթը, ապա ավելացրեք սխտորը: Կաթսան դրեք միջին կրակի վրա և թողեք եռա, ամբողջ ընթացքում խառնեք: Ամբողջ խառնուրդը քամեք և շաքարավազ ավելացրեք: Խմեք խառնուրդը գոլ վիճակում:

Խառնուրդի օգտակար հատկանիշները. օրական 3 անգամ խմեք այս խառնուրդը՝ թոքաբորբը բուժելու նպատակով: Օգտակար է նաև սրտանոթային համակարգի համար:


Խառնուրդը նվազեցնում է վատ խոլեսթերինի մակարդակն ու կանխարգելում է անոթային խցանումների առաջացումը: Ըմպելիքն առավել առողջարար է ոչ յուղոտ կաթով պատրաստելու դեպքում:

Արթրիտ. այս խառնուրդի կանոնավոր օգտագործումը նվազեցնում է բորբոքային գործընթացները և արթրիտի դեպքում` ցավերը:

Անքնություն. խառնուրդը հանգստացնում է նյարդերն ու օգնում է անքնության դեպքում:

Հազ. խառնուրդին ավելացրեք քրքում և այն օգտագործելու դեպքում կհանգստացնի հազը:

Խոլեսթերին. ընդունեք խառնուրդը 7 օր շարունակ և կիջեցնեք վատ խոլեսթերինի մակարդակը:

Մարսողություն. սխտորը հականեխիչ ազդեցություն ունի, սա նշանակում է, որ այն խթանում է իմունային համակարգն ու մարսողությունը: Այն նաև մաքրում է ավշային համակարգն ու օրգանիզմից դուրս է բերում տոքսինները:

Անպտղություն. սխտորով կաթը արդյունավետ է նաև անպտղության դեպքում:

Ծանուցում. յուրաքանչյուր օրգանիզմ յուրովի կարող է արձագանքել այս կամ այն միջոցին: Ինչը օգտակար է մեկին, կարող է հակացուցված լինել մյուսին: Այդ պատճառով մինչ դրանք գործածելը, ճիշտ կլինի խորհրդակցել բժշկի հետ:

Սկզբնաղբյուր. 168.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ